Ալեսանդրո Բաստոնի․ «Մենք խաղադաշտ դուրս չենք գա՝ մտածելով, որ ոչ-ոքին մեզ բավական է»

«Ինտերի» և Իտալիայի հավաքականի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին EURO-2024-ի խմբային փուլի 3-րդ տուրի Խորվաթիայի հետ խաղից առաջ խոսել է սպասվող հանդիպման մասին։

«Մենք դիտել ենք Խորվաթիայի խաղը Իսպանիայի դեմ: Նրանք բազմաթիվ պահեր ստեղծեցին՝ չնայած պարտությանը: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրանց։ Նրանց թիմում կան խաղացողներ, ովքեր միասին ավելի քան 80 հանդիպում են անցկացրել։

Մենք ազգային հավաքականում շատ էինք խոսում այն ​​մասին, թե ինչ սխալ արեցինք Իսպանիայի հետ խաղում։ Երբ պարտվում ես, կամ տրվում ես հիասթափությանը, կամ փորձում ես լուծել խնդիրը։ Բարեբախտաբար, ֆուտբոլը միշտ երկրորդ հնարավորություն է տալիս։

Ի՞նչ էինք մեզ պակասում: Ամեն ինչից մի քիչ կասեի` հաշվի առնելով մեր ելույթը: Բայց ամենից շատ, հավանաբար, մեզ պակասում էր ինքնավստահությունն ու համարձակությունը։ Երկուշաբթի օրը մենք կփորձենք ստանալ դրանք: Մենք խաղադաշտ դուրս չենք գա՝ մտածելով, որ ոչ-ոքին մեզ բավական է։ Մենք դուրս ենք գալու հաղթելու, ինչպես միշտ եղել ենք»,- Բաստոնիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։