Չավի Սիմոնսը ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից:
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հոլանդացի կիսապաշտպանը պաշտոնապես տեղեկացրել է փարիզցիներին այս ամառ ակումբից հեռանալու իր մտադրության մասին։
Նշվում է, որ նա վարձակալական հիմունքներով կհեռանա մինչև 2025 թվականի հունիսը։
Չավի Սիմոնսի համար պայքարում են Մյունխենի «Բավարիան» և «Լայպցիգը», որոնց կազմում այս մրցաշրջանում խաղացել է Սիմոնսը: Որոշումը կկայացվի EURO-ից հետո։
Բունդեսլիգայի վերջին խաղում Սիմոնսը մասնակցել է 32 խաղի, խփել 8 գոլ և կատարել 11 արդյունավետ փոխանցում։