Ուեյն Ռունին նշել է Գարեթ Սաութգեյթի 12 սխալները EURO-2024-ում

«Պլիմութ Արգայլի» գլխավոր մարզիչ և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին նշել է 12 սխալները, որոնք թույլ է տվել անգլիացիների գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը EURO-2024-ում, հայտնում է The Sun-ը։

  1. Պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի խաղը՝ կենտրոնական կիսապաշտպանի դիրքում,
  2. Կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի դիրքը հարձակման ձախ եզրում,
  3. Կիսապաշտպաններ Ջորդան Հենդերսոնին, Ջեկ Գրիլիշին և հարձակվող Մարկուս Ռեշֆորդին մրցաշար չտանելու որոշումը,
  4. Հարձակվող Էնթոնի Գորդոնին մեկնարկային կազմում դաշտ դուրս չբերելը,
  5. Ֆուտբոլիստների մեջ էներգիայի պակասը և խաղի տեմպը չպահպանելը,
  6. Պրեսինգի բացակայութունը,
  7. Ֆուտբոլիստների միջև կոորդինացիայի բացակայությունը,
  8. Մարզիչը խաղադաշտում չի հրամայում,
  9. Սաութգեյթի համառությունը,
  10. Անհաջող փոխարինումներ EURO-2024-ի խմբային փուլի 2-րդ տուրի Դանիայի հետ խաղում (1:1)։ Խաղադաշտ մտան կիսապաշտպան Էբերեչի Էզեն և հարձակվող Ջարոդ Բոուենը, թեև խաղը հուշում էր կիսապաշտպաններ Քոուլ Պալմերի և Ադամ Ուորթոնի հայտնվելը,
  11. Ֆուտբոլիստները շուտ են վերադառնում տուն,
  12. Անորոշություն՝ տարբեր տարբերակներ դիտարկելու պատճառով: