ՈւԵՖԱ-ն նախատեսում է ուժեղացնել անվտանգության միջոցառումները EURO-2024-ում

ՈւԵՖԱ-ն նախատեսում է ուժեղացնել անվտանգության միջոցառումները EURO-2024-ում, որպեսզի պաշտպանի ֆուտբոլիստներին խաղադաշտ վազող հանդիսատեսներից։

Նախօրեին Պորտուգալիայի հավաքականի՝ Թուրքիայի դեմ խաղի ժամանակ մի քանի երկրպագու անմիջապես վազել էին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մոտ՝ նրա հետ լուսանկարվելու։

«Ավտանգությունը մարզադաշտում և խաղադաշտում ՈՒԵՖԱ-ի առաջնահերթությունն է։ Մենք լրացուցիչ միջոցներ կձեռնարկենք, որպեսզի մրցաշարը համապատասխանի բոլոր պահանջներին, և նման միջադեպերը չկրկնվեն»,- ՈւԵՖԱ-ի հայտարարությունը մեջբերում է Sky News-ը։

Image