Իսպանիայի հավաքականը կփոխի իր մեկնարկային կազմը Ալբանիայի դեմ խաղում

Հունիսի 24-ին Իսպանիայի հավաքականը EURO-2024-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում կխաղա Ալբանիայի ընտրանու հետ։

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն զգալի փոփխություններ կկատարի թիմի մեկնարկային կազմում:

Իսպանիան արդեն երաշխավորել է իր տեղը փլեյ-օֆֆում, ուստի շատ պահեստայիններ խաղալու հնարավորություն կստանան, այդ թվում՝ դարպասապահ Դավիդ Ռայան և «Բարսելոնայի» 21-ամյա կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը: