Հայտնի են «Բարսելոնայի» այն ֆուտբոլիստների անունները, ովքեր այս ամառ չեն վաճառվի

«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը նշել է այն խաղացողներին, որոնք առանցքային են իր սպորտային նախագծի համար և հաստատ չեն վաճառվի այս ամառ՝ չնայած այլ ակումբներից նրանց տեղափոխության առաջարկների լրջությանը։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» ներկայումս ունի վեց անձեռնմխելի խաղացող՝ դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, պաշտպան Պաու Կուբարսին, կիսապաշտպաններ Գավին, Պեդրին, Ֆերմին Լոպեսը և հարձակվող Լամին Յամալը։

Ընդգծվում է, որ մնացած բոլոր խաղացողների համար առաջարկները կդիտարկվեն «Բարսելոնայի» կողմից։