«Ժիրոնայի» մարզական տնօրենը պատմել է, թե որքանով է ակումբը պատրաստ վաճառել Արտեմ Դովբիկին

«Ժիրոնայի» մարզական տնօրեն Կիկե Կարսելը պատմել է, թե որքանով է ակումբը պատրաստ վաճառել ուկրաինացի հարձակվող Արտեմ Դովբիկին։

«Այժմ մենք պետք է ուժեղացնենք կազմը՝ ֆուտբոլիստներ գնելով: Մենք չենք ցանկանում վաճառել Դովբիկին, բայց եթե նրա համար վճարեն 40 միլիոն եվրո, մենք ստիպված կլինենք գնալ այս քայլին։ Սակայն այժմ ամենակարևորը իսպանական ֆուտբոլի էլիտայում տեղը պահպանելն է»,- Կարսելի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ Դովբիկին հավակնում են «Նապոլին» և «Ատլետիկոն»։