Ռոբերտո Մարտինես․ «Սովորական մարդը չի հավատա, որ Պեպեն 41 տարեկան է»

Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է 41-ամյա պաշտպան Պեպեի խաղի մասին։

«Դիտելով Պեպեի խաղը՝ սովորական մարդը չի հավատա, որ նա 41 տարեկան է։ Նա պորտուգալական ֆուտբոլի հիանալի օրինակ է։

Պեպեն պրոֆեսիոնալ է 24 ժամ՝ նա մարզվում է, նորմալ քնում։ Պեպեն կենտրոնացած է մեկ տարի խաղալու վրա, հետո ևս մեկ տարի: Եվ հետո կա սերը ֆուտբոլի և գենետիկայի նկատմամբ. դու չես կարող դա գնել»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Պեպեն Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել է 138 հանդիպում և 8 գոլ։