ՊՍԺ-ն ցանկանում է վաճառել Ուսման Դեմբելեին

ՊՍԺ-ն կարող է որոշել վաճառել թիմի հարձակվող Ուսման Դեմբելեին ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում և Անգլիայում։ Դեմբելեի ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի երեք ներկայացուցիչներ։ Խոսքը «Մանչեսթեր Յունայթեդի», «Լիվերպուլի» և «Նյուքասլի» մասին է։

Ուսմանի և փարիզցիների միջև աշխատանքային պայմանագիրն ավարտվում է 2028 թվականի ամռանը։

Ավարտված մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 26 հանդիպում, խփել երեք գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։