ՊՍԺ-ն կարող է գնել «Ֆեյենորդի» ֆուտբոլիստին

Լյուտշարել Գերտրոյդան կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում։

L’Equipe-ը հայտնում է, որ «Ֆեյենորդի» պաշտպանը հայտնվել է փարիզցիների սպորտային խորհրդական Լուիս Կամպոսի թիրախների ցանկում։

Ենթադրվում է, որ ֆրանսիական ակումբն արդեն պայմանագիր է առաջարկել 23-ամյա ֆուտբոլիստին։

Միևնույն ժամանակ, ՊՍԺ-ի առաջնահերթ թիրախը մնում է Լենի Յորոն: