Պոլ Պոգբա․ «Ես մահացել եմ, Պոգբան այլևս գոյություն չունի»

Նախորդ տարի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան չորս տարվա որակազրկում ստացավ։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի մարմնում դոպինգ է հայտնաբերվել։

Պոգբան բողոքարկել է, բայց նա արդեն երկար ժամանակ է բաց թողել, և նույնիսկ պատժաչափի կրճատման դեպքում դժվար կլինի վերսկսել կարիերան։

«Ես վերջացրի։ Ես մահացել եմ, Պոգբան այլևս գոյություն չունի», – Պոգբայի խոսքերը մեջբերում է Reddit-ը։

Պոգբայի գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։