Նիկո Ուիլյամսը կարող է կարիերան շարունակել Անգլիական գրանդում

Իսպանիայի ազգային հավաքականի և «Ատլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսը կարող է կարիերան շարունակել Անգլիական գրանդում։ Այս մասին հայտնում է deadlinedaylive-ը։

Ըստ աղբյուրի՝ «Լիվերպուլը» հետաքրքրություն է ցուցաբերում հարձակվողի տրանսֆերի նկատմամբ։ Ուիլյամսի աշխատանքային պայմանագիրը ներառում է 58 միլիոն եվրոյի գնման տարբերակ: Բացի մերսիսայդյան գրանդներից, իսպանացու տրանսֆերով հետաքրքրված են կատալոնական «Բարսելոնան» և ֆրանսիական ՊՍԺ-ն։

Իսպանիայի առաջնության անցած մրցաշրջանում 21-ամյա վինգերը մասնակցել է «Ատլետիկի» 31 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։