Կիլիան Մբապպեն Ֆրանսիայի մարզման ժամանակ նոր սև դիմակ է կրել 📷

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն ազգային հավաքականի մարզմանը գնացել է նոր սև դիմակով։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։

Image

Հաղորդվում է, որ բժիշկները ֆուտբոլիստի համար նոր դիմակ են պատրաստել, որն այսօր տրամադրվել է նրան։ Մբապպեն այն կրել է Ֆրանսիայի հավաքականի մարզման ժամանակ։

Երեքշաբթի օրը՝ հունիսի 25-ին, ֆրանսիացիները EURO-2024-ի խմբային փուլի եզրափակիչ հանդիպումը կանցկացնեն Լեհաստանի հետ։