«Յուվենտուսը» 30 միլիոն եվրոյով կարող է ձեռք բերել «Ատլետիկոյի» ֆուտբոլիստին

Թուրինի «Յուվենտուսը» դիտարկում է Մադրիդի «Ատլետիկոյի» 24-ամյա վինգեր Ռոդրիգո Ռիկելմեին ձեռք բերելու տարբերակը։ Այս մասին հայտնում է լրագրող և TuttoJuve-ի ինսայդեր Միրկո դի Նատալեն։

Աղբյուրի համաձայն, «Ատլետիկոյի» իսպանացի սանը, ով հանդես է գալիս պաշտպանության և հարձակման եզրերում, կարող է հեռանալ ակումբից 24-ամյա բրազիլացի Սամուել Լինոյի հետ մրցակցությունում պարտված լինելու պատճառով: «Ատլետիկոն» ֆուտբոլիստին գնահատում է 30 միլիոն եվրո։ Նշվում է, որ Ռիկելմեն չէր ցանկանա հեռանալ իսպանական ակումբից։

Նախորդ մրցաշրջանում իսպանացին մադրիդյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 25 մլն եվրո։