Ջոնաթան Դեյվիդը մոտ է լոնդոնյան ակումբ տեղափոխվելուն

«Չելսին» աշխատում է Ջոնաթան Դեյվիդին ձեռք բերելու համար:

Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, «ազնվականները» կապ են հաստատել «Լիլի» հարձակվողի ներկայացուցիչների հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը:

Կանադացի ֆուտբոլիստը լոնդոնցիների գլխավոր թիրախներից է, քանի որ նրանք ձգտում են ամրապնդել իրենց հարձակվողական գիծը:

Սպասվում է, որ հարձակվողը, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին, հասանելի կլինի ողջամիտ գնով։ Նշվում է, որ Չելսին դեռ չի կապվել «Լիլի» հետ:

Լիգա 1-ում 2023/24 մրցաշրջանում Դեյվիդին անցկացրել է 34 հանդիպում և խփել 19 գոլ։