Ժոաու Պալինյան անդրադարձել է իր «Բավարիա» հնարավոր տեղափոխությանը

«Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաու Պալինյան պատասխանել է Մյունխենի «Բավարիա» հնարավոր տեղափոխության մասին հարցին։

«Նրանք ինձ թույլ չեն տալիս խոսել, բայց ես կցանկանայի ինչ-որ բան ասել», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Fussball News-ը”

Հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, 28-ամյա պորտուգալացին 5 տարվա պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ և ցանկանում է, որ «Ֆուլհեմը» իրեն բաց թողնի այս ամառ։

Անցած մրցաշրջանում Պալինյան բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 հանդիպման, խփել չորս գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականը։