Հայտնի է, թե ով է լինելու «Ռեալի» ավագը Նաչոյի հեռանալուց հետո

Մադրիդի «Ռեալի» ավագ Նաչոն մոտ է Սաուդյան Արաբիայի «Ալ-Կադիսիա» ակումբ տեղափոխվելուն։

Պաշտպանը չի երկարաձգել պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ, որն ավարտվում է հունիսի 30-ին։ Նաչոն արդեն համաձայնեցրել է «Ալ-Կադիսիայի» հետ երկու տարվա պայմանագիրը և շուտով կմիանա իր նոր թիմին:

Ըստ Cope-ի՝ Նաչոյի հեռանալուց հետո Մադրիդի «Ռեալի» նոր ավագը կդառնա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։