Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կդառնա Մադրիդի «Ռեալի» նոր ավագը պաշտպան Նաչո Ֆերնանդեսի հեռանալուց հետո, հայտնում է լրագրող Միգել Անխել Դիասը X սոցիալական ցանցում։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդցիների փոխավագը կդառնա աջ պաշտպան Դանիել Կարվախալը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նաչոն կարող է կարիերան շարունակել MLS-ի կամ Սաուդյան Արաբիայի ակումբներում։ Ֆուտբոլիստի հետ ցանկանում են պայմանագիր կնքել «Ալ Նասրը» և «Ալ-Կադիսիան»։
Մոդրիչը մոտ ժամանակներս կարող է երկարաձգել պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։