Իլկայ Գյունդողան․ «Նա հնարավորություն ունի դառնալ լավագույններից մեկը»

Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է ազգային հավաքականի իր խաղընկեր Ջամալ Մուսիալի մասին։

«Նա անհավանական է: Նրա հետ խաղալը զվարճալի է, քանի որ նա ցանկացած իրավիճակում կարող է անսովոր բան անել: Մուսիալան կարևոր դեր է խաղում մեր թիմում։ Նա հնարավորություններ է ստեղծում, լավ վերջին փոխանցում ունի և կարող է գոլ խփել:

Ես սիրում եմ նրան։ Նա կարող է ամեն ինչ անել խաղադաշտում։ Նա նաև հիանալի տղա է, շատ համեստ: Եթե ​​նա շարունակի նույն ոգով, ապա հնարավորություն ունի դառնալ լավագույններից մեկը»,- ​​Գյունդողանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Կիրակի օրը՝ հունիսի 23-ին, Գերմանիայի հավաքականը Եվրոպայի առաջնության խմբային փուլի եզրափակիչ՝ 3-րդ տուրում կխաղա Շվեյցարիայի հետ։