Հարի Քեյնը Դանիայի դեմ խաղից հետո կազմակերպել է հանդիպում միայն ֆուտբոլիստների համար

Անգլիայի հավաքականի հարձակվող և ավագ Հարի Քեյնը EURO-2024-ի խմբային փուլի 2-րդ տուրի Դանիայի հետ խաղից հետո (1:1) որոշել է հանդիպում անցկացնել «երեք առյուծների» մյուս խաղացողների հետ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Ըստ աղբյուրի՝ Քեյնը որոշել է, որ թիմին լրացուցիչ համախմբվածություն է պետք Սլովենիայի հետ 3-րդ տուրի խաղից առաջ, որը կկայանա հունիսի 25-ին։ Ընդգծվում է, որ Անգլիայի ավագը հանդիպման չի հրավիրել թիմի մարզչական շտաբին։ Այս հանդիպմանը Քեյնը նաև հիշեցրեց «Երեք առյուծների» խաղացողներին, որ նրանք ունակ են հաղթել 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում։

Այս մրցաշարի խմբային փուլի երկու տուրից հետո Անգլիայի հավաքականը հավաքել է չորս միավոր և ներկայումս զբաղեցնում է առաջին հորիզոնականը C խմբում։