Հաքան Չալհանօղլուն պատրաստ է տեղափոխվել Գերմանիա

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն պատրաստ է դիտարկել Մյունխենի «Բավարիայի» առաջարկը։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

Ըստ աղբյուրի՝ գերմանական գրանդի ղեկավարությունը դեռևս բանակցությունների մեջ չի մտել «Ինտերի» և հենց ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ միլանյան ակումբը ցանկանում է Հականի վաճառքից վաստակել առնվազն 70 միլիոն եվրո։ Իտալիայի առաջնության անցած մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 32 հանդիպում, դարձել 13 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։