Ֆրանչեսկո Տոտտի. «Պետք չէ փորձենք համեմատել Իտալիային ու Իսպանիային»

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին Իսպանիայից պարտությունից հետո (0:1) կոչ է արել մոռանալ այս հանդիպումը և կենտրոնանալ Խորվաթիայի վրա։

«Իսպանիան հիանալի թիմ է համաշխարհային մակարդակի երիտասարդ խաղացողներով: Այս խաղում նրանք կատարյալ էին, մինչդեռ մենք այն Իտալիան չէինք, որը բոլորն էին սպասում։ Այժմ կարևոր է հաջորդ փուլ դուրս գալը։

Չպետք է փորձենք համեմատել Իտալիային ու Իսպանիային։ Լինում են գիշերներ, երբ մի թիմի մոտ ամեն ինչ հիանալի է ստացվում, իսկ մյուսի մոտ ամեն ինչ սխալ է ընթանում: Մենք պարզապես պետք է շրջենք էջը և կենտրոնանանք Խորվաթիայի վրա»,- Տոտտիի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն:

Խորվաթիա – Իտալիա հանդիպումը կկայանա հունիսի 24-ին։