Էդուարդո Կամավինգան չի մասնակցել Ֆրանսիայի հավաքականի այսօրվա մարզմանը

Կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան չի մասնակցել Ֆրանսիայի հավաքականի այսօրվա մարզմանը։

Ինչպես հայտնում է L’Équipe-ը, 21-ամյա ֆուտբոլիստը թեթև անհանգստություն է զգացել աջ կոճի հատվածում:

Վնասվածքը լուրջ չէ։ Սպասվում է, որ Կամավինգան կվերադառնա մարզումներին երկուշաբթի օրը:

EURO-2024-ի խմբային փուլի եզրափակիչ հանդիպումը Ֆրանսիան կանցկացնի հունիսի 25-ին Լեհաստանի հետ։