Դուգլաս Լուիսը շաբաթվա սկզբին բուժզննում կանցնի՝ իտալական ակումբ տեղափոխվելու համար

Դուգլաս Լուիսը «Յուվենտուս» տեղափոխվելուց առաջ առաջիկա օրերին բուժզննում կանցնի։

Sky Sport Italia-ն հայտնում է, որ կիսապաշտպանը երկուշաբթի կամ երեքշաբթի կհետազոտվի Բրազիլիայում:

Նրա համար «Ասթոն Վիլան» կստանա 22 միլիոն եվրո, եւս 8 միլիոնը նախատեսված է որպես բոնուս։ Գործարքի մեջ ներառված են նաև թուրինցի երկու խաղացողներ՝ կիսապաշտպաններ Սեմ Այլինգը և Էնցո Բարենեչեան:

Ավելի վաղ «Ասթոն Վիլան» փորձել է համաձայնության գալ կիսապաշտպան Ուեսթոն Մաքքենիի հետ, սակայն չի հաջողվել։