Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ EURO-ի հերթական ռեկորդի հեղինակ

Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ EURO-ի հերթական ռեկորդի հեղինակ։

Պորտուգալացի հարձակվողը օգնել է Բրունու Ֆերնանդեշին 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում Թուրքիայի նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակի ժամանակ:

«Ալ-Նասրի» գոլահարը դա արեց 39 տարեկան 138 օրականում՝ դառնալով մրցաշարի պատմության մեջ գոլային փոխանցում կատարած ամենատարեց խաղացողը: