Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
EURO-2024-ի Թուրքիայի հետ խաղում (3:0) Ռոնալդուն գոլային փոխանցում կատարեց Բրունուին։
«Բոլորն են սիրում գոլ խփել, բայց դա ամենակարևորը չէ, և իմ գոլը դա է արտացոլում: Կրիշտիանուն մեր լավագույն ռմբարկուն է, նա գոլահար է, բայց երբ հնարավորություն է տրվում, փոխանցում է կատարում։ Սա ապացուցում է, որ մեզ համար ավելի կարևոր է հաղթել, քան գոլ խփել։
Բոլորը գիտեն, որ մեր նպատակը հաղթանակն է։ Ուրիշ նպատակ չկա։ Վրաստանի հետ հանդիպումը շատ կարևոր է լինելու, չնայած մեր իրավիճակին, մենք ցանկանում ենք հաղթել»,- Ֆերնանդեշի խոսքերն է մեջբերում O Jogo-ն։