«Ռեալ Մադրիդ Կաստիլիայում» հանդես եկած «Բարսելոնայի» նախկին սանը կտեղափոխվի «Ուրարտու», հայտնում է Սուրեն Մելիքսեթյանը։
25-ամյա մարոկկացի Այուբ Աբուն «Բարսելոնայի» սան է: Նա «Լա Մասիայում» է եղել 2007-2015 թվականներին։ Եղել է Էրիկ Վարդանյանի եւ Անդրե Օնանայի խաղընկերը կատալոնական ակումբի երիտասարդական թիմում:
2015-2017 թվականներին կիսապաշտպանը հանդես է եկել «Պորտուի» մինչեւ 19 տարեկանների երիտասարդական թիմում՝ հանդիսանալով Դիոգու Դալոյի եւ Դիոգու Կոշտայի խաղընկերը:
Աբուն 2017-2021 թվականներին խաղացել է «Ռեալ Մադրիդ Բ»-ում և «Ռայո Մայադահոնդայում»։ 2022 թվականին հանդես է եկել «Ցարսկո Սելո» թիմում։
Մարոկկացին նախորդ տարին անցկացրել է բուլղարական «Պիրին» թիմի կազմում, որտեղ անցկացրել է 35 հանդիպում: