Վիտոր Ռոկեն կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում

«Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեն դարձել է «Ֆիորենտինայի» թիրախը, հայտնում է SkySports-ը։

Նշվում է, որ «մանուշակները» արդեն կապ են հաստատել անձամբ ֆուտբոլիստի հետ, սակայն բանակցություններ չեն վարել ակումբի հետ։

Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում 19-ամյա Ռոկեն մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։