Վիրջիլ վան Դեյկ․ «Հիասթափված եմ Ֆրանսիայի հետ ոչ-ոքիից, բայց միևնույն ժամանակ հպարտ»

Հոլանդիայի հավաքականի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը մեկնաբանել է EURO-2024-ի խաղում Ֆրանսիայի հետ ոչ-ոքին (0:0)։

«Ես տխուր եմ, բայց միևնույն ժամանակ հպարտ եմ թիմով. տղաներն այսօր ամեն ինչ տվեցին խաղադաշտում, հատկապես պաշտպանությունում, ինչի շնորհիվ մենք չզիջեցինք: Ակնհայտ է, որ նման կազմով Ֆրանսիան ունակ է շատ վտանգավոր պահեր ստեղծել։ Այդպես էր, բայց մենք հստակ շարունակեցինք պաշտպանվել։

Հասկանալի է, որ Ավստրիայի հետ հաջորդ հանդիպումը բարդ է լինելու մի շարք պատճառներով. Ինտենսիվությունը շատ բարձր կլինի։ Հիմա պետք է հանգստանալ, իսկ հետո վերլուծել հակառակորդին ու հասկանալ, թե որտեղ կարող ենք նրան վնասել։ Եկեք կենտրոնանանք սրա վրա»,- Վան Դեյկի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հոլանդիայի և Ֆրանսիայի հավաքականները վաստակել են 4-ական միավոր և D խմբի մրցաշարային աղյուսակում կիսում են 1-ին և 2-րդ հորիզոնականները։