Ֆրանսիայի հավաքականը վատ ցուցանիշ ունի առանց Կիլիան Մբապպեի

Ուրբաթ օրը՝ հունիսի 21-ին, կայացավ EURO-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի Հոլանդիայի և Ֆրանսիայի հավաքականների հանդիպումը։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։

Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապպեն, ով կոտրել էր քիթը Ավստրիայի դեմ առաջին տուրի խաղում, ընդգրկված էր խաղի հայտացուցակում, սակայն նա սկսեց խաղը պահեստայինների նստարանից։ Արդյունքում Մբապպեն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։

Այն պահից ի վեր, երբ Կիլիանը նշեց իր նորամուտը մեծահասակների կազմում, Ֆրանսիան առանց նրա երեք հանդիպում է անցկացրել խոշոր մրցաշարերում և չի կարողացել գոլ խփել դրանցից ոչ մեկում:

Նաև Ֆրանսիան ոչ մի հաղթանակ չի տարել վերջին 6 հանդիպումներում, որոնցում Մբապպեն մեկնարկային կազմում չէր՝ 4 ոչ-ոքի և 2 պարտություն։