Անգլիական ակումբը հայտարարել է «Ասթոն Վիլայի» ֆուտբոլիստի տեղափոխության մասին

«Էվերթոնը» հայտարարել է «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Թիմ Իրոգբունամի տեղափոխության մասին։

Ինչպես հայտնում է լիվերպուլյան ակումբի մամուլի ծառայությունը, ֆուտբոլիստի հետ պայմանագիրն ուժի մեջ է երեք մրցաշրջանով։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ գործարքը կազմել է 9 մլն ֆունտ։

Պրեմիեր Լիգայի անցած մրցաշրջանում Իրոգբունամը «Ասթոն Վիլայի» կազմում անցկացրել է 9 հանդիպում՝ չխփելով ոչ մի գոլ։