Իտալիայի հավաքականի պաշտպանը կարող է բաց թողնել Խորվաթիայի դեմ հանդիպումը

Իտալիայի հավաքականի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն, ամենայն հավանականությամբ, չի խաղա Խորվաթիայի հետ Եվրոպայի առաջնության խմբային փուլի եզրափակիչ խաղում։ Ֆուտբոլիստը բաց է թողել այսօրվա մարզումը։

«Ինտերի» ձախ պաշտպանը վնասվածք էր ստացել 2-րդ տուրի Իսպանիայի դեմ խաղում (0:1) և դեռ լիովին չի ապաքինվել։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։

Խորվաթիա – Իտալիա հանդիպումը կկայանա հունիսի 24-ին։