Ռոնալդուն դարձավ EURO-ների պատմության ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստը

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ Եվրոպայի առաջնությունների պատմության լավագույն ասիստենտը։

EURO-2024-ի խմբային փուլի 2-րդ տուրի՝ Թուրքիայի հետ խաղում 39-ամյա ֆուտբոլիստը 56-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Բրունու Ֆերնանդեշին, որը դարձավ նրա համար 7-րդը Եվրոպայի առաջնությունում։ Սա լավագույն արդյունքն է Եվրոպայի առաջնությունում (1968 թվականից):

Մեկ գոլային փոխանցում պակաս կատարել է Կարել Պոբորսկին, իսկ Դեյվիդ Բեքհեմը, Արյեն Ռոբենը, Կևին դե Բրույնեն, Էդեն Ազարը, Լուիս Ֆիգուն, Սեսկ Ֆաբրեգան և Բաստիան Շվայնշտայգերը 5-ական գոլային փոխանցում են կատարել։