Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին EURO-2024-ի Ավստրիայի դեմ խաղից հետո (1:3) ամփոփել է մրցաշարի արդյունքները։ Առաջինը փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունները կորցրին լեհերը, որոնք մեկնարկում պարտվեցին Հոլանդիային (1:2):
«Մենք ոչ մի միավոր չվաստակեցինք, և մեզ համար դա, իհարկե, ամոթ է։ Մենք հասկանում ենք, որ ամեն ինչ չպետք է այսպես ստացվեր։ Այստեղ շատ գործոններ կան։
Մենք վատ սկսեցինք հանդիպումը, առաջին 20 րոպեները վատ էին, բայց հաջորդ 20-ը շատ ավելի լավ խաղացինք։ Մենք պահեր ստեղծեցինք ու գտնվեցինք մրցակցի տուգանային հրապարակում։ Իսկ երկրորդ խաղակեսում կրկին լավ 20-25 րոպեներ եղան։
Բաց թողած գոլը մեզ դուրս հանեց հավասարակշռությունից։ Դրանից հետո մեզ համար դժվար էր պահպանել հավասարակշռությունը։ Մենք պետք է ավելի շատ ռիսկի գնայինք, բացվեինք, և դա մեզ արժեցավ ևս երկու-երեք հնարավորություն, որ ստեղծեցին ավստրիացիները»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Sport.pl-ը: