Պատրիկ Շիկը չեխական ֆուտբոլի ռեկորդակիր դարձավ

Հունիսի 22-ին Համբուրգում կայացավ Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումը Վրաստանի եւ Չեխիայի հավաքականների միջև և ավարտվեց 1:1 հաշվով:

45-րդ րոպեին Ժորժ Միկաուտաձեի խփած գոլին չեխերը պատասխանեցին 59-րդ րոպեին Պատրիկ Շիկի դիպուկ հարվածով։

Շիկի համար գոլը վեցերորդն էր Եվրոպայի առաջնությունում։ Նա այս ցուցանիշով առաջ անցավ Միլան Բարոշից և դարձավ Չեխիայի հավաքականի լավագույն ռմբարկուն մայրցամաքային առաջնություններում։