«Շտուտգարտի» առաջատարներից մեկը կտեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա»

Վալդեմար Անտոնը մոտ է «Բորուսիա» տեղափոխվելուն։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ դորտմունդցիները ակտիվացրել են Գերմանիայի հավաքականի պաշտպանին 22 միլիոն եվրոյով գնելու տարբերակը և «Շտուտգարտին» տեղեկացրել են մեկնարկած տրանսֆերային գործընթացի մասին։

27-ամյա ֆուտբոլիստը նոր թիմի հետ չորս տարվա պայմանագիր կկնքի։ Բոլոր պայմաններն արդեն համաձայնեցված են։