Նիկո Ուիլյամսը կիսվել է Վինիսիուս Ժունիորի խաղի մասին իր կարծիքով։
«Ատլետիկի» և Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվողը գնահատել է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի խաղացողի՝ «Ոսկե Գնդակը» ստանալու հնարավորությունները և խոսել իր հասցեին հնչած վիրավորանքների մասին։
«Վինիսիուսը շատ բանի միջով անցած տղա է, նա Իսպանիայում մեմից վերածվեց հիանալի խաղացողի: Մենք պետք է դատապարտենք ռասիզմի դրսեւորումները.
Վինիսիուս, Մբապպե, Բելինգհեմ… Նրանք բոլորը շատ լավն են, ով էլ հաղթի «Ոսկե գնդակը», դա միանգամայն արժանի կլինի»,- հարցազրույցներից մեկում ասել է Օնդա Սերոն: