Կիլիան Մբապպեն կմասնակցի Ֆրանսիայի հավաքականի ընկերական հանդիպմանը

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն կմասնակցի իր թիմի ընկերական հանդիպմանը, որը կկայանա EURO-2024-ի խմբային փուլի հանդիպումների միջեւ։

Հիշեցնենք, որ Ավստրիայի դեմ խմբային փուլի առաջին տուրում (1:0) Կիլիանը կոտրել էր քիթը, ուստի բաց թողեց երկրորդ տուրի Հոլանդիայի հետ խաղը (0:0):

Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, Ֆրանսիայի հավաքականն այսօր (հունիսի 22-ին) կխաղա Պադերբորնի պահեստայինների հետ: Այս խաղին կմասնակցեն Ֆրանսիայի հավաքականի բոլոր պահեստայինները, այդ թվում՝ Մբապպեն, ով ցանկանում է փորձել իր պաշտպանիչ դիմակը։