Հայտնի է, թե որ ակումբում է Լենի Յորոն ցանկանում խաղալ

Լենի Յորոն ցանկանում է խաղալ «Ռեալում»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 18-ամյա պաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», ՊՍԺ-ն և Մադրիդի «Ռեալը»:

Ինչպես հայտնում է As-ը, «Լիլի» ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել մադրիդյան թիմ եւ արդեն տեղյակ է պահել տրանսֆերի համար հայտ ներկայացրած մյուս ակումբներին։ Լենին հույս ունի, որ ակումբը կարագացնի իր հետ պայմանագիր կնքելու աշխատանքները։

«Լիլն» արդեն ընդունել է, որ չի կարողանա պահել ֆուտբոլիստին, ում պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարի, եւ սպասում են պաշտոնական առաջարկների։ Յորոն կարող էր վաճառվել 40 միլիոն եվրոյով, թեեւ սկզբում այդ թիվը 100 միլիոն էր։

Նշվում է, որ ՊՍԺ-ն փորձել է բանակցել պաշտպանի շրջապատի հետ, փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հանդիպում է անցկացրել «Լիլի» սեփականատիրոջ հետ, սակայն խաղացողին չի հաջողվել համոզել։