Հայտնի է, թե ինչ գումարի դիմաց «Նապոլին» կվաճառի Խվիչա Կվարացխելիային ՊՍԺ-ին

«Նապոլիի» նախագահ Դե Լաուրենտիսը պատրաստ է վինգեր Խվիչա Կվարացխելիային բաց թողնել ՊՍԺ։

Ինչպես հայտնում է Sports Zone-ը, 23-ամյա վինգերի մտերիմները Դե Լաուրենտիսին ասել են, որ ՊՍԺ-ն պատրաստ է նրա համար վճարել 100 մլն եվրո։ Սրան նեապոլցիների նախագահը պատասխանել է, որ 100 միլիոնը միայն կեսն է այն գումարի, որով ինքը պատրաստ է վաճառել Կվարացխելիային։

Նախկինում Խվիչիայի գործակալը հայտնել էր թոփ-ակումբ տեղափոխվելու ցանկության մասին։

23-ամյա Կվարացխելիան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 45 հանդիպում, դարձել 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։