EURO-2024. Պորտուգալիան 3 անպատասխան գնդակ ուղարկեց Թուրքիայի դարպասը

EURO-2024-ի F խմբի երկրորդ տուրում Պորտուգալիան մրցեց Թուրքիայի դեմ։

Ռոբերտո Մարտինեսի թիմը կարողացավ ջախջախիչ՝ 3։0 հաշվով հաղթանակի հասնել թուրքերի նկատմամբ։

21-րդ րոպեին Բեռնարդու Սիլվան բացեց հանդիպման հաշիվը։ Ընդամենը 7 րոպե անց Սամեթ Ակայդին ինքնագոլի հեղինակ դարձավ։

56-րդ րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Բրունու Ֆերնանդեշը։

Այսպիսով, այս հաղթանակից հետո Պորտուգալիան վաստակեց 6-րդ միավորն ու նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր։ Թուրքիան ունի 3 միավոր ու 2-րդն է։ Չեխիան ու Վրաստանը մեկական միավոր են վաստակել։