Ջանլուիջի Բուֆոն․ «Լավ է, որ Իտալիան միայն 1:0 hաշվով պարտվեց»

Իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, որն այժմ Իտալիայի հավաքականի պատվիրակության ղեկավարն է, խոսել է EURO-2024-ի խմբային փուլի 2-րդ տուրում Իսպանիայից կրած պարտության մասին (0:1)՝ մասնավորապես նշելով դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի ելույթը։

«Մենք պետք է արժանին մատուցենք Իսպանիայի հավաքականին։ Ինձ տպավորեց նրանց խաղաոճը, որում նրանք անընդհատ թվային գերազանցություն են ստեղծում և թույլ չեն տալիս «շնչել»՝ մեկ-երկու րոպե տիրելով գնդակին։ Լավ է, որ միայն 0:1 հաշվով պարտվեցինք Իսպանիային։

Ալբանիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո ես կարծում էի, որ մենք արժանի ենք 9 միավորի, բայց Իսպանիայի դեմ խաղից հետո անհնար է չմտածել, որ մենք արժանի ենք 4 միավորի: Հավանաբար, ճշմարտությունը ինչ-որ տեղ մեջտեղում է, և մենք պետք է գտնենք մեր մակարդակը, որպեսզի երկուշաբթի օրը մենամարտենք Խորվաթիայի դեմ»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում AS-ը։