Ժորժ Միկաուտաձեն կրկնել է Գարեթ Բեյլի ձեռքբերումը

Հունիսի 22-ին Համբուրգում կայացավ Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումը Վրաստանի եւ Չեխիայի հավաքականների միջեւ և ավարտվեց 1։1 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացեց վրացի հարձակվող Ժորժ Միկաուտաձեն, ով խաղի 45-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոցը։

Վրաստանի հավաքականի միակ գոլը Միկաուտաձեն խփեց նաև առաջին տուրի խաղում, որում նրանք 1:3 հաշվով պարտվեցին Թուրքիային։ Ինչպես հաղորդում է Squawka-ն, Միկաուտաձեն 8 տարվա մեջ առաջին խաղացողն է, ով գոլ է խփում Եվրոպայի առաջնությունում իր թիմի առաջին երկու խաղերում։ EURO-2016-ում նույնն արեց ուելսցի Գարեթ Բեյլը: