Կրիշտիանու Ռոնալդուն գերազանցեց Լեոնարդո Բոնուչիի նվաճումը

Հունիսի 22-ին Դորտմունդում տեղի ունեցավ EURO-2024-ի խմբային փուլի 2-րդ տուրի Թուրքիայի և Պորտուգալիայի հավաքականների հանդիպումը։ Պորտուգալացիները 3։0 հաշվով հաղթանակի հասավ։

Պորտուգալիայի հավաքականին ավագի թեւկապով խաղադաշտ դուրս եկավ Կրիշտիանու Ռոնալդուն, ով իր 19-րդ անընդմեջ հանդիպումն է անցկացնում Եվրոպայի առաջնությունում։ Սա պատմության մեջ առաջին նման դեպքն է, որը նախկինում ունեցել է իտալացի Լեոնարդո Բոնուչին (18 հանդիպում անընդմեջ):

Ռոնալդուն նաև Եվրոպայի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն է, բայց դեռևս գոլ չի խփել EURO-2024-ում։