«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգով։
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, կատալոնացիների գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ղեկավարությանը խնդրում է գնել «Բայերի» պաշտպանին: Բայց խնդիրն այն է, որ Լևերկուզենը չի պատրաստվում վաճառվել։
«Բայերը» պատրաստ չէ որևէ զիջման։
Նախորդ մրցաշրջանում Ֆրիմպոնգը Լևերկուզենի «Բայերի» կազմում անցկացրել է 49 հանդիպում բոլոր մրցաշարերում, որտեղ դարձել է 14 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։