Արկադիուշ Միլիկը կարող է տեղափոխվել իտալական մեկ այլ ակումբ

«Յուվենուտսի» 30-ամյա հարձակվող Արկադիուշ Միլիկը կարող է տեղափոխվել «Բոլոնիա», հայտնում է լրագրող Ջովանի Ալբանեզեն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի համաձայն՝ Վինչենցո Իտալանոյի ակումբը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Լեհաստանի հավաքականի խաղացողով։ Թիմերի միջև բանակցությունների ընթացքում կարող են նոր հնարավորություններ առաջանալ՝ կապված «Յուվենտուսի» տրանսֆերային նպատակներից մեկի՝ «Բոլոնիայի» պաշտպան Ռիկարդո Կալաֆիորիի հետ։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 36 հանդիպման, որոնցում դարձել է 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 6 միլիոն եվրո։