Արդա Գյուլերը գրավել է մի քանի գրանդ ակումբների ուշադրությունը

Արդա Գյուլերը գրավել է մի քանի ակումբների ուշադրությունը։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Մադրիդի «Ռեալի» 19-ամյա թուրք կիսապաշտպանը հետաքրքրված է «Լիվերպուլով», «Ռեալ Սոսյեդադով» և այլ թիմերով։

Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում բաց թողնել Գյուլերին։ Սպասվում է, որ նա շանսեր կստանա հաջորդ մրցաշրջանում:

Ե՛վ մադրիդցիները , և՛ մարզիչ Կառլո Անչելոտտին Արդային համարում են «անձեռնմխելի»։