EURO-2024-ի խմբային փուլի Լեհաստան – Ավստրիա հանդիպման ժամանակ (1:3) տրիբունաներում տհաճ միջադեպ է տեղի ունեցել։
Երկրպագուներից մեկն իր թիմի գոլը տոնելիս ընկել է տրիբունաներից։ Նա լուրջ վնասվածքներ է ստացել, հաղորդում է Yahoo-ն։ Տղամարդն առնվազն երեք մետր բարձրությունից ընկել է տրիբունաների և ֆուտբոլի խաղադաշտի միջև գտնվող փոսը։ Նա նույնիսկ կարճ ժամանակով կորցրել է գիտակցությունը։
Երկրպագուն անմիջապես նստեցրել են շտապօգնության մեքենան և տեղափոխել հիվանդանոց, որտեղ նրա մոտ բազմաթիվ վնասվածքներ են հայտնաբերվել։