«Սևիլիայի» նախկին կիսապաշտպան․ «Վինիսուսը սադրիչ է և հազվագյուտ ծաղրածու»

«Սևիլիայի» նախկին կիսապաշտպան Պինտինյոն քննադատել է հարձակվող Վինիսիուս Ժունիորին երկրպագուների ռասիստական ​​վերաբերմունքից անընդհատ դժգոհելու համար։

«Ես շատ քննադատում էի Վինիսիուսին: Նա հեռացավ «Ֆլամենգոյից», եկավ այստեղ, և մարդիկ նրան տվեցին աշխարհի ողջ աջակցությունը։ Բայց նա սկսեց բարձրացնել ռասիզմի թեման։ Ես այստեղ եմ, 44 տարեկան, և ինձ երբեք սևամորթ չեն անվանել։

Բայց փաստն այն է, որ նա սադրիչ է։ Նա հազվագյուտ ծաղրածու է, ընդամենը պետք է իրեն նվիրի ֆուտբոլ խաղալուն»,- Պինտինյոյի խոսքերն է մեջբերում Flashscore.es-ը։

Վինիսիուսը «Ռեալ» է տեղափոխվել «Ֆլամենգոյից» 2018 թվականին։ Բրազիլացին մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 264 հանդիպում, դարձել 83 գոլի և 75 գոլային փոխանցման հեղինակ։