Ռաֆայել Լեաուն կարող է հայտնվել Սաուդյան Արաբիայում

Ռաֆայել Լեաուն կարող է հայտնվել Սաուդյան Արաբիայում։

Ըստ Calciomercato-ի՝ «Միլանի» եզրային հարձակվողով հետաքրքրված է «Ալ-Հիլալը»:

Ենթադրվում է, որ սաուդյան ակումբը մտադիր չէ վճարել 175 միլիոն եվրո ազատման կետ, բայց կարող է առաջարկել առավելագույնը 100 միլիոն։

Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա այն ֆիքսված է բոլոր խաղացողների համար՝ երեք անգամ ավելի, քան գործողը։ Լեաուի դեպքում դա կկազմի տարեկան մոտավորապես 21 միլիոն եվրո: